Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկարը Վալենտինի առթիվ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկարը Վալենտինի առթիվ



Երգչուհի Սիրուշոն սիրառատ լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ:

Վերջին շրջանում Սիրուշոն հաճախ է անձնական լուսանկարներ հրապարակում, սակայն Վալենտինի օրը սիրելիի հետ լուսանկար հրապարակելը երգչուհու դեպքում վաղեմի ավանդույթ է։

Այս օրը նա ամուսնու հետ լուսանկար էր հրապարակում նույնիսկ այն ժամանակ, երբ դա տարվա ընթացքում միակ անձնական հրապարակում էր։ Վալենտինի օրը հատուկ նշանակություն ունի զույգի համար։

Իր հերթին Լևոնը միշտ անձնական հրապարակում է անում Սիրուշոյի տարեդարձի օրը։
Զույգը միասին է 2001 թվականից, երբ Լևոնը 16 տարեկան էր, Սիրուշոն՝ 14։ Այս տարվա ամռանը զույգը կտոնի ամուսնության 10-ամյակը։