«Ֆուլ հաուսի» նոր դերակատարն Արուսիկ Տիգրանյանն է - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ֆուլ հաուսի» նոր դերակատարն Արուսիկ Տիգրանյանն է


«Ֆուլ հաուս 2»–ի նոր եթերաշրջանում սպասվում է  դերասանական կազմի փոփոխություններ։ Սիթքոմի նոր եթերաշրջանում չի խաղա դերասանուհի Շողեր Թովմասյանը։ Այս մասին հայտնել է Մենչը դեռևս ամռանը, երբ հայտնել էր «Ֆուլ հաուս 2»–ի նոր դերասանների մասին։

Նախորդ եթերաշրջանում ֆուլհաուսցիներին միացած Աղաս Մանուկյանն ու Լևոն Սարգսյանը հիմա էլ կշարունակեն իրեն դերակատարումները, քանի որ կերպարներն ի սկզբանե նախատեսված էին երկարատև համագործակցության համար։

Այս եթերաշրջանում սիթքոմի թիմին կմիանա նոր կերպար։ «Ֆուլ հաուսի» պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը Tert.am Life–ին հայտնել է, որ հեռուստադիտողները «Ֆուլ հաուսում» կտեսնեն Արուսիկ Տիգրանյանին։ Սուր և զվարճալի հարցումներով հեռուստադիտողին տպավորած լրագրողը սիթքոմում կներկայանա դրական կերպարով։

«Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին։ Սիթքոմի ստեղծագործական թիմն այժմ ԱՄՆ–ում ` նոր շոու ներկայացումներով։ Վերադարձից հետո կանցնեն նկարահանումների։ Ինչպես ավելի վաղ հատնել էինք թիմի հետ Հայաստան կվերադառնա նաև Արմենը, որն ընտանիքի հետ մեկ տարով տեղափոխվել է ԱՄՆ։ Նկարահանումներից հետո Արմենը կրկին կմեկնի ԱՄՆ` ընտանիքի մոտ։