«Իրական սերը գալիս է մեկ կամ երկու տասնամյակ միասին ապրելուց հետո»․ Հասմիկ Կարապետյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Իրական սերը գալիս է մեկ կամ երկու տասնամյակ միասին ապրելուց հետո»․ Հասմիկ Կարապետյան


Հասմիկ Կարապետյանը, լսելով Սուրբ Սարգսի մասին  հարցը, միանգամից արձագանքել է, որ ինքն ընդունում է հենց այս տոնը, ոչ թե Վալենտինը։ Տարիներ առաջ երգչուհին աղի բլիթ փորձել է, բայց երազը հուսադրող չէ։ «Կերել եմ, բայց ամուսնուս կամ այլ տղամարդու չեմ տեսել։ Չեմ համարում, որ դա ճշմարտություն է, բայց կան դեպքեր, երբ մարդիկ իսկապես ճիշտ երազ են տեսնում»։

Ռոմանտիկայի ու համատեղ կենցաղի մասին խոսելով՝ Հասմիկը նշեց, որ իր համար կենցաղն իսկական հրեշ է, բայց հաջողվում է պահել ռոմանտիկան։ «Կենցաղն ինձ համար շատ բացասական երևույթ է, որքան էլ փորձում ենք դիմակայել, ինչ-որ չափով այն կուլ է տալիս մեզ՝ անկախ նրանից շատ ռոմանտի՞կ ենք, թե՞ ոչ։ Իրական սերը գալիս է մեկ կամ երկու տասնամյակ միասին ապրելուց հետո՝ իրար սովորելու ու լավ ճանաչելու արդյունքում», ասաց երգչուհին ու շեշտեց, որ փորձում են նույնիսկ այդ կենցաղում անտեսել շատ բաներ և փոքրիկ ռոմանտիկ ուրախություններ պարգևել միմյանց։