«Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ




Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ռեզիդենտ հանդիսացող այն երեխաները, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 24-ի դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան։ Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Լսումներին կարող են դիմել ինչպես սոլո կատարողներ, այնպես էլ դուետներ կամ խմբեր՝ մինչ­ 6 մասնակցով։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել լսումների առաջին փուլին ­ ներկայացնել նախընտրած երկու երգի քավր (cover) տարբերակ՝ կենդանի կատարմամբ։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն երկրորդ փուլ, որի ընթացքում հայկական ­ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրին, ինչպես նաև մասնագիտացված ֆոկուս խումբը կընտրեն հաղթողին։

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչ­ հունիսի 30-ը լրացնել հայտ՝ այցելելով պաշտոնական կայք՝
www.eurovision.am: