Հայտնիներից ովքեր են ներկա գտնվել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին
Զույգը հայկական ավանդական հարսանիք է կազմակերպել։ Նախ նորափեսան գնացել է հարսի տուն, ապա նրանք միասին ուղեւորվել են Վաղարշապատ, պսակադրվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ փոխանակվել ամուսնական մատանիներով։
Սոցհարթակներում ակտիվորեն տարածվում են դերասանի և կնոջ՝ Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունից կադրեր։
Հյուրերի շարքերում աչքի է ընկել վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, որդին՝ Աշոտ Փաշինյանը, դուստրը՝ Մարիամ Փաշինյանը և եղբայրը՝ «ՔՊ»-ական Հրաչյա Հակոբյանը, ռեժիսոր և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, դերասանուհի Ռոզա Դավթյանը և այլոք։













