«Սուրբը 3». Kinodaran-ի ամենադիտված սեզոնի եզրափակիչը ցուցադրվեց լեփ-լեցուն դահլիճում

«Սուրբը 3». Kinodaran-ի ամենադիտված սեզոնի եզրափակիչը ցուցադրվեց լեփ-լեցուն դահլիճում։ Ֆիլմի նախադիտումը կազմակերպվել էր պրեմիերայից առաջ՝ դիտորդներին հնարավորություն տալով բոլորից շուտ դիտել եզրափակիչ սերիաները մեծ էկրանին՝ սերիալի դերասանների ու ստեղծագործական կազմի հետ:

Երրորդ սեզոնն արդեն դարձել էր Kinodaran-ի ամենադիտված սեզոնը և սոցցանցերում ամենամեծ արձագանք ստացած նախագիծը, իսկ լեփ-լեցուն դահլիճն այդ ռեկորդը հաստատեց։ Փակ ցուցադրության ժամանակ դահլիճում էին նաև սերիալի գլխավոր դերասաններն ու նկարահանող ողջ խումբը, ովքեր եզրափակիչը դիտեցին հանդիսատեսի հետ միասին։
Երրորդ սեզոնը հավատարիմ մնալով սերիալի ձեռագրին՝ այս անգամ ավելի սուր անդրադարձ ունենացավ ընկերության, սիրո և հավատարմության թեմաներին: Եզրափակիչ սերիաները հասանելի կլինեն Kinodaran-ում հուլիսի 29-ին և 31-ին։










