Home Հարցազրույց «Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին». Վաչե Թովմասյան
Home Հարցազրույց «Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին». Վաչե Թովմասյան

«Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին». Վաչե Թովմասյան




«Ես անգամ թույլ չեմ տվել ինձ երազել այս ամենի մասին: Երբ Կաննում հաղթեցինք, և՛ լարված էինք, և՛ ուրախ, չէինք պատկերացնում ինչ է կատարվում»- Առաջին ալիքի եթերում պատմել է դերասան Վաչե Թովմասյանը:

Խոսելով «Անորա» ֆիլմի մասին, նա նշել է, որ գիտեին, որ լավ ու յուրահատուկ բան են ստեղծում, բայց որ այսքան կսիրվի ու հաջողություն կգրանցի, կգնահատվի, չէին պատկերացնում:

««Օսկար»-ին հասկացանք, որ նոմինացված կլինենք, բայց ոչ մի ամերիկացի ռեժիսոր արդեն մի քանի տարի չէր հաղթել, դա նույնիսկ իրենց համար էր ձեռքբերում:

«Անորա»-ն մինչև «Օսկար»-ը 104 հաղթանակ է ունեցել տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ: Բայց «Օսկար»-ը ցանկացած ֆիլմարտադրության մեջ գտնվող մարդու համար կարծում եմ երազանք է»,- ասել է նա:

Կարեն Կարագուլյանն էլ նշել է, որ Օսկարից հետո կյանքը չի փոխվում, ուղղակի հնարավորություն է տալիս, որ քեզ ավելի շատ լսեն:

«Առաջ, եթե դռները գլխով էլ հարվածեիր, չէին բացվի, հիմա ավելի հեշտ կբացվեն»,-նշել է Կարագուլյանը:

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի Հոլիվուդի Dolby Theatre-ում կայացավ 97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 5 «Օսկար»-ի արժանացավ։ Մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Անորա»-ն: