Home Միջազգային Բժիշկը նշում է առողջական խնդիրներ, որոնցով, գուցե, տառապում է Ջասթին Բիբերը եւ թե ինչպես են դրանք կապված Դիդիի հետ
Home Միջազգային Բժիշկը նշում է առողջական խնդիրներ, որոնցով, գուցե, տառապում է Ջասթին Բիբերը եւ թե ինչպես են դրանք կապված Դիդիի հետ

Բժիշկը նշում է առողջական խնդիրներ, որոնցով, գուցե, տառապում է Ջասթին Բիբերը եւ թե ինչպես են դրանք կապված Դիդիի հետ




Ջասթին Բիբերի երկրպագուներն այս շաբաթ անհանգստություն են հայտնել երգչի առողջական վիճակի մասին այն բանից հետո, երբ նրան լուսանկարել են մռայլ եւ հոգնած տեսքով, գրում է Daily Mail-ը։

«Բելիբերները» համախմբվել են հասկանալու՝ արդյոք նոր հայր լինելու դժվարությունները, թե՞ լարված ամուսնության մասին լուրերն են մեղավոր նրա ֆիզիկական վատթարացման համար:

DailyMail.com-ը զրուցել է մի քանի բժշկական փորձագետների հետ այն մասին, թե ինչը կարող է լինել նրա տեսքի հետեւում եւ արդյոք առկա՞ է ավելի լուրջ առողջական խնդիր:

Պլաստիկ վիրաբույժ բժիշկ Գաուրավ Բհարտին DailyMail.com-ին ասել է, որ Բիբերի արտաքինի մեջ ամենանկատելի փոփոխություններն են նրա մազերի նվազումը, դեմքի ծավալի կորուստը եւ կնճիռները, ինչպես նաեւ մուգ շրջանակների զարգացումը:

«Այս փոփոխությունները կարող են վերագրվել մի քանի գործոնների, ներառյալ բնական ծերացումը, սթրեսը, սնուցումը, քաշի կորուստը եւ մաշկի խնամքի սովորությունները:

«Երկարատեւ վատ քունը եւ անբավարար վերականգնումը կարող են նաեւ արագացնել ծերացման նշանները՝ մարդուն ավելի հոգնած կամ ձգված տեսք տալով»,-ասել քէ նա:

Մանհեթենում բնակվող հոգեթերապեւտ Ջոնաթան Ալպերտը DailyMail.com-ին ասել է, որ Ջասթինը երկար ժամանակ գտնվում էր «հսկայական հսկողության տակ», ինչը կարող է բարդանալ հայր լինելու ճնշման հետ: Փորձագետներն ընդգծել են, որ իրենք չեն հետազոտել կամ բուժել Բիբերին:

Բիբերը, որն այժմ 30 տարեկան է, հայտնի է դարձել 15 տարեկանում եւ վերջերս Հեյլիի հետ ողջունել է իրենց որդուն՝ Ջեքին:

Հոգեբույժ եւ հեղինակ դոկտոր Քերոլ Լիբերմանը կարծում է, որ նրա վատ տեսքը կարող է պայմանավորված լինել նաեւ Շոն Դիդդի Կոմբսի՝ Ջասթինի նախկին համախոհի շուրջ մեդիա մոլեգնությամբ․ ռեփերը սեպտեմբերին ձերբակալվել էր ենթադրյալ բռնաբարության եւ հարձակման բազմաթիվ մեղադրանքներով, որոնք նա հերքում է:

Ջասթինը նաեւ երկար ժամանակ պայքարում էր Ռեմսի Հանթի համախտանիշի դեմ և առաջին անգամ բացահայտել էր իր ախտորոշումը 2022 թվականին:

Թերապևտ Շարի Բոթվինը նաեւ ենթադրում է, որ նորածին երեխայի հետ կապված վերջին սթրեսները, ամուսնական անհանգստությունների մասին խոսակցությունները եւ Ջասթինի կյանքում Դիդիի ձերբակալությունը կարող են վատթարացնել նրա քրոնիկական հիվանդությունը եւ, հետեւաբար, արտաքին տեսքը: