«Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը




Փետրվարի 6-ին մեծ էկրաններ բարձրացավ «Բարի օր 2» ֆիլմը։

Այս անգամ ևս Մհեր Մխիթարյանի գլխավոր դերակատարմամբ։

Հանդիսատեսն ականատես եղավ տաքսիստ Հենդոյի նոր արկածներին: Եթե առաջին ֆիլմում Հենդոյի համար մղձավանջային է լինում անդադար նույն ամսաթվին արթնանալը, ապա այս դեպքում նա դառնում է ճշմարտության զոհ՝ իր իսկ երազանքով:

Ֆիլմի ստեղծագործական կազմը նշում է՝ երբ նկարահանում էին «Բարի օր»-ը, չէին կարծում, որ այն պետք է ունենար երկրորդ մաս: Նրանց խոսքով՝ հանդիսատեսի դրական արձագանքը դարձավ ֆիլմի շարունակության մոտիվացիան:

Նոր ֆիլմում Հենդոն երազանք է պահում, որպեսզի բոլորն իրեն միայն ճիշտը ասեն, իսկ հետո ստիպված է լինում բախվել այդ ճշմարտության հետեւանքներին: Պարզվում է՝ ճշմարտությունը հաճախ կարող է քաոսային լինել: Գլխավոր հերոսին մարմնավորող Մհեր Մխիթարյանը նշում է՝ ինքն, ի տարբերություն Հենդոյի, միշտ չէ, որ կնախընտրեր «դառը» ճշմարտությունը:

Ինչպես առաջին մասում, այս ֆիլմում եւս նկարահանվել են Ռոզի Ավետիսովան, Էվա Խաչատրյանը, Նանուլը, Վարդան Քոչարյանը, Իվետա Մուկուչյանը: Դերասանական կազմին միացել է Մկրտիչ Արզումանյանը, նաեւ՝ նոր դերասաններ:


Ֆիլմի ավարտը առեղծվածային է: Արման Սարգսյանը, որը եւս հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը, չբացառեց, որ այն եւս, գուցե, ունենա շարունակություն:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է, սցենարի հեղինակներն են Գառնիկ Մակվեցյանը եւ Վան Գրիգորյանը, ռեժիսորներն են Գրիգոր Գասպարյանը եւ Արման Սարգսյանը։

«Բարի օր 2»-ը կարող եք դիտել Երեւանի բոլոր կինոթատրոններում:
























Լուսանկարները՝ Ագնեսա Կիրակոսյանի /fastnews.am/