Տիգրան Ավանեսյանը մերժել է Հայաստանի հավաքականի հրավերը

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանին Ալեքսանդր Պետրակովը Հայաստանի հավաքական է հրավիրվել՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի Լատվիայի և Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերին մասնակցելու համար։
Metaratings-ի տեղեկություններով, սակայն, 22-ամյա ֆուտբոլիստը մերժել է Հայաստանի հավաքական հրավերը, քանի որ «Բալթիկան» նույն ժամանակահատվածում Առաջին լիգայի հանդիպում ունի «Տյումենի» հետ։
Հաղորդվում է, որ Ավանեսյանը որոշել է մնալ ակումբում և օգնել իր թիմին այդ խաղում։
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը տանը կընդունի Լատվիային, իսկ 3 օր անց՝ սեպտեմբերի 10-ին, արտագնա հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։


