Սիրուշոն Հայկոյի որդու՝ Արմանի հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Հայկոյի ծննդյան տարեդարձը

Երգչուհի Սիրուշոն ինստագրամյան էջում «Haykos Friends Day» միջոցառումից լուսանկար է հրապարակել Հայկոյի որդու՝ Արմանի հետ և կից գրառում արել.
«Ծնունդդ շնորհավոր, իմ հավերժ եղբայր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի 51-ամյակի առթիվ կազմակերպվել էր հատուկ միջոցառում՝ «Haykos Friends Day», որտեղ ներկա էին երգչի մտերիմներն ու շոու բիզնեսի ներկայացուցիչները:







