Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Խզվել են բոլոր կապերը». Աննա Դովլաթյանը՝ իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Արեւ, ծով եւ սամբա. Ռիո դե Ժանեյրոն անվանվել է աշխարհի լավագույն քաղաքը երեկույթների անցկացման համար՝ ըստ Time Out-ի նոր հարցման, որն իրականացվել է ողջ աշխարհում հազար մարդկանց շրջանում։ Նրա կենդանի երաժշտությունը, պարասրահները եւ բոհեմային բարերը առաջացնում են ռեյվերների հիացմունքը։

Գիշերային կյանքը Բրազիլիայի այս աղմկոտ ծովամերձ քաղաքում որակի 90 տոկոս միավոր է ստացել, իսկ տեղի բնակիչները բարձր են գնահատել նրա հասանելիությունը։ Ի՞նչն է Ռիոյի գիշերային կյանքն այդքան հիասքանչ դարձնում։ Տեղի բնակիչների հարցման համաձայն՝ ամենալավ բանն, ինչ կա Ռիոյում, Լապայի բոհեմային բարերն են, կենդանի երաժշտությունը, պարասրահները եւ սամբայի ինքնաբուխ երեկոները բաց երկնքի տակ։

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլան համարվում է ավելի էժան քաղաք երեկույթների իմաստով։ Գիշերային կյանքը ձեր բանկային հաշիվը կթեթեւացնի Ֆիլիպինների մայրաքաղաքում, որն ամենահասանելի քաղաքն է մեր ցուցակում գիշերային զբոսանքների մասով։ Ավելին, Մանիլայի գիշերային կյանքը նույնպես տպավորիչ միավոր է ստացել՝ 78 տոկոս, իսկ տեղի բնակիչները քաղաքը բնորոշում են որպես «գեղեցիկ», «վառ» եւ «աշխույժ»։ Տեղի բնակիչների խոսքով՝ Մանիլայի գիշերային կյանքը առավելություն ունի շնորհիվ իր գիշերային պարենային շուկաների, ինչպիսին է Divisoria-ն, եւ Poblacion եւ Bonifacio Global City աշխույժ շրջանների։

Եվրոպայում երեկոների լավագույն վայրը, ինչը զարմանալի չէ, Գերմանիայի լեգենդար ակումբային մայրաքաղաք Բեռլինն է՝ իր լեգենդար ակումբներով, տեխնոերեկույթներով եւ շուրջօրյա քաղաքի իսկական կարգավիճակով, ոչ մեկին չի զարմացնի այն, որ Բեռլինը զբաղեցրել է առաջին տեղը եվրոպական բոլոր քաղաքների մեջ։ Գիշերային կյանքը Գերմանիայի մայրաքաղաքում ստացել է 82 տոկոսանոց միավոր որակի եւ 48 տոկոս՝ հասանելիության համար։
Կարդա նաև
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
«Խզվել են բոլոր կապերը». Աննա Դովլաթյանը՝ իր և Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծության մասին
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps