2023 թվականի Ակադեմիայի թանգարանի գալայի կարմիր գորգի լավագույն կերպարները

2023 թվականի Ակադեմիայի թանգարանի գալան, իր սովորական հոլիվուդյան վեհությամբ, տեղի ունեցավ Լոս Անջելեսում:
Երաժշտության, կինոյի եւ նորաձեւության ոլորտի ամենամեծ աստղերը քայլեցին թանգարանի կարմիր եւ վարդագույն գորգի վրայով՝ SAG-AFTRA գործադուլից հետո հարգանքի տուրք մատուցելու կինոարդյունաբերությանը:

Քենդել Ջենները՝ Fendi-ի աշուն/ձմեռ 2023 զգեստով
Սելենա Գոմեսը հայտնվել է վարդագույն զգեստով, Դուա Լիպան՝ թափանցիկ, իսկ Հեյլի Բիբերն ու Քենդալ Ջեները միասին կեցվածք են ընդունել՝ մինչեւ հատակը հասնող զգեստներով։

Սելենա Գոմեսը՝ Valentino-ով
Երեկոն համանախագահում էին Ավա ԴյուՎերնեյը, Հոլլի Բերին, Ռայան Մերֆին եւ բժիշկ Էրիկ Էսրաիլյանը։

Միջոցառման շրջանակում հարգանքի տուրք մատուցվեց հոլիվուդյան չորս ականավոր գործիչների՝ Մերիլ Սթրիփին, Մայքլ Բ. Ջորդանին, Օփրա Ուինֆրիին եւ Սոֆիա Կոպոլային:

Օփրա Ուինֆրին՝ Dolce & Gabbana-ով
Սթրիփը ստացել է Icon Award մրցանակը, որը տրվում է այն արտիստին, ում կարիերան զգալի ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհում: Ջորդանը ստացել է Vantage մրցանակը, Ուինֆրին արժանացել է Pillar Award մրցանակին՝ Ակադեմիայի թանգարանի ղեկավարության եւ աջակցության համար: Իսկ Կոպոլան ստացել է Visionary մրցանակը, որը տրվում է կինոարվեստում նորարարությունների համար։

Դուա Լուպան՝ Chanel-ով

Հեյլի Բիբերը․ Saint Laurent

Դեմի Մուրը․ Tamara Ralph

Զոի Կրավից․ Saint Laurent

Սալմա Հայեք․ Gucci

Եվա Լոնգորիա․ Dolce & Gabbana

Կայա Գերբեր․ Celine

Բիլլի Այլիշը՝ Jean Paul Gaultier-ով
Լուսանկարը՝ GETTY IMAGES




