Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է իր կարիերայի վերջին ​​ալբոմի թողարկման մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էնրիկե Իգլեսիասը հայտարարել է իր կարիերայի վերջին ​​ալբոմի թողարկման մասին




Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտնել է, որ այլևս նոր երաժշտության չի ձայնագրի իր վերջին՝ 11-րդ ալբոմի թողարկումից հետո, գրում է Daily Mail-ը՝ նշելով, որ այժմ 46-ամյա արտիստը պատրաստվում է փոփոխության։

Իգլեսիասն այս մասին հայտնել է նաև «Ինստագրամ»-ի իր էջում՝ նշելով, որ առաջիկա «Final» ալբոմը կարող է վերջինը լինել իր երաժշտական կարիերայում:

Ռիկի Մարտինի և Սեբաստիան Յատրայի հետ իր առաջիկա շրջագայությունը գովազդելիս Էնրիկեն բացահայտել է որոշ մանրամասներ գալիք ձայնագրության մասին. «Ես գտնվում եմ իմ կյանքի մի կետում, մի հատվածում, որտեղ կարծում եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է ալբոմ թողարկելու համար, և ես դրա մասին մտածում եմ 2015 թվականից, այն հավանաբար կլինի վերջինը»:

Միաժամանակ Էնրիկեն նշել է, որ մտադիր չէ ամբողջությամբ հեռանալ երաժշտական ինդուստրիայից, մասնավորապես հայտնել է, որ կշարունակի ստեղծագործություններ գրել: