Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Դերասան Սարգիս Գրիգորյանը գրառում է կատարել՝ նշելով, որ աղոթում է, որ 2021թ.-ին ավելի գիտակից դառնանք մեր հարաբերություններում, զգույշ ու մտածված լինենք արտահայտվելիս, լսենք իրար` չնսեմացնելով դիմացինի կարծիքն ու արժանապատվությունը։
«Ասում են՝ նոր տարուն կատարվում են երազանքները: Եթե այդպես է․ ապա իմ երազանքը ներողամտությունն է, հանդուրժողականությունն է, հարգաքն է, սրտացավությունն է, բարությունն է, միասնությունն է, վերջապես սերն է՝ հենց դա է մարդկայինը, կարեւորը, անփոխարինելին: Ինչքան հեռանում ենք այս ամենից, այնքան հեռանում ենք մարդ կոչվելու վեհ կոչումից:
Սարսափելի տարի էր ու սարսափելի կլինի այնքան, քանի դեռ վիրավորանքը, նախանձը, ստախոսությունը, բամբասանքը, պառակտումը, ուրիշի կյանքով ապրելն ու ուրիշի վրա ցեխ շպրտելը մեզ բավարարվածություն կպատճառի:
Աղոթում եմ, որ 2021-ին հայերով ավելի գիտակից դառնանք մեր հարաբերություններում, զգույշ ու մտածված լինենք արտահայտվելուց, լսենք իրար` չնսեմացնելով դիմացինի կարծիքն ու արժանապատվությունը: Իմ խորհին համոզմամբ՝ միայն այս ճանապարհով կարելի կլինի ոտքի կանգնել ու շարունակել ապրել՝ մարդավարի ապրել:
Թող գա նոր տարին ու բերի բարին…Այսքանը, լավ եղեք…»,- Instagram-յան էջում գրել է նա։
Կարդա նաև
Հովհաննես Ազոյանը՝ դեպրեսիայի, մեկուսանալու ու նոր կնոջ մասին․ Tete A Tete
- Get link
- X
- Other Apps
Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են
- Get link
- X
- Other Apps