Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը

Հուլիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ժամը 12։50-ի սահմաններում Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Լևոն Գ.-ն, իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնել է, որ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս. Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորներից Ս․ Պ․ -ն դերասանուհի Սյուզան Պապյանն է։




