«Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն». Սերժ Թանկյան - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն». Սերժ Թանկյան




Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել էԱդրբեջանին եւ նրա նախագահ Իլհամ Ալիեւին:

Նա տեղադրել է Ալիեւի նկարն ու գրել. «Սա Իլհամ Ալիեւն է. նա Ադրբեջանի նավթային օլիգարխիկ նախագահն է: Նա իշխանությունը վերցրել է իր հորից ու հիմա փոխնախագահ է դարձրել իր կնոջը: Ադրբեջանն ամեն ինչ է, բացի ժողովրդավարությունից:

Մենք երբեք չենք տեսնի խաղաղություն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, քանի դեռ ադրբեջանցիները չունեն արժանի ղեկավարություն եւ խոսքի ազատություն սեփական ճակատագիրը որոշելու համար: Եկել է Ադրբեջանում խաղաղ հեղափոխություն իրականացնելու ժամանակը, ինչպիսին տեղի ունեցավ Հայաստանում 2018 թվականին, որպեսզի ունենան խելամիտ ղեկավարություն եւ հույս ունեմ, նաեւ խաղաղություն»: