Խնջույքից՝ հիվանդանոց. ինչպես է անցել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խնջույքից՝ հիվանդանոց. ինչպես է անցել Մարիամ Հայրապետյանի հարսանիքը



Տարեսկզբին նշանադրված Մարիամ Հայրապետյանը եւ սիրելին՝ Վիլենը, հուլիսի 7-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնում օրինականացրել են իրենց հարաբերությունները: Սակավամարդ հավաքույթի լուսանկարները մոդելը տրամադրել է BRAVO.am-ին՝ խոսելով զգեստի ընտրության մասին, եւ ոչ միայն: Պարզվում է՝ օրն առանց միջադեպի չի անցել. խնջույքի ժամանակ նորահարսիկն ընկել է ճոճանակից եւ վնասել ոտքերը:

«Նախապես մտածում էինք մեծ միջոցառման մասին, բայց համավարակը խախտեց մեր բոլոր ծրագրերը: Միշտ պատկերացրել եմ, որ հարսանիքիս գեղեցիկ սպիտակ զգեստով եմ լինելու, եկեղեցում օրհնություն ենք ստանալու ու մեծ խնջույք անելու: Քանի որ այս շրջանում այդ ամենը չէինք կարող մեզ թույլ տալ, սահմանափակվեցինք միայն զագսի արարողությամբ, երեկոյան էլ ամուսնուս տան բակում հավաքվեցինք միայն ամենամտերիմներով: Նախապաստրասատական աշխատանքներով երկուսով ենք զբաղվել, մեր քույրերն էլ ամեն հարցում օգնել են: Ամենաչնչին իրից մինչեւ մեծ կոմպոզիցիա մեր աշխատանքն է. որեւէ կազմակերպության չենք դիմել»,- պատմել է Մարիամը:


Զգեստն ընտրելիս մի հանգամանք է հաշվի առել.«Ըստ իս՝ հարսանեկան ճերմակ զգեստը պետք է եկեղեցում հագնել: Քանի որ մենք եկեղեցի չէինք գնալու, որոշեցի փոխել ավանդական գույնն ու ոճը: Մինչ այդ օրը մտերիմներս միայն լուսանկարով էին տեսել այն: Երբ մուտքից ներս մտա, մարդկանց հայացքներքից զգացի, որ հավանել են. շատ լավ եւ ոգեւորող կարծիքներ եմ լսել»:

Եկեղեցում պսակադրվելու ցանկություն ունեն.«Երկուսս էլ կարեւորում ենք Աստծո օրհնությունը: Եթե այս ամենը շուտ ավարտվի, նաեւ եկեղեցիով կամուսնանանք»: