Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանումներից և դերասանական կազմի փոփոխությունները - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Առաջին լուսանկարները «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանումներից և դերասանական կազմի փոփոխությունները


ավեշտալի նոր իրավիճակներ, նոր հերոսներ ու պատմություններ, որոնք կապահովեն հեռուստադիտողների ուրախ ժամանցը. ֆուլհաուսցիները վերադարձել են ամերիկյան հյուրախաղերից ու միանգամից գործի անցել։

Նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը հայտնել է, որ եթե նախորդ եթերաշրջանն ավելի շատ շեշտադրված էր տիկին Տամարայի և Մուշեղի հարաբերությունների վրա, այս անգամ տարածված է բոլոր հերոսների վրա։

Այս եթերաշրջանին ընդառաջ լայն քննարկման արժանացավ Արուսիկ Տիգրանյանի` ֆուլհաուսցիներն միանալու փաստը։ Արուսիկն իր առաջին քայլերն է անում որպես դերասանուհի։ «Ֆուլ հաուսում» կներկայանա այլ տեսքով։ Լսարանը նրան կտեսնի նոր սանրվածքով։ Արուսիկի սանրվածքային փոփոխությունը նկատելի է մեր լուսանկարներում։


Անի Քոչարյանը մարմնավորում է Զառայի խորթ մորը և ստանձնում է Ռուբենի զոքանչի դերը։ Թե ինչ զարգացումներ կլինեն նրանց ընտանիքում, Արմենը չի բացահայտում` չկոտրելով հետաքրքրությունը։

Ժոռան մարմնավորում է պարսկահայի, որը Հայաստան է եկել և տուն գնելու մտադրություն ունի։ Թե ինչպես է նրա ճակատագիրը կապվում հերոսների հետ, հեռուստադիտողները կիմանան` հետևելով նոր եթերաշրջանին, որը մեկնարկում է մարտի 18–ից։

Այս ընթացքում խոսակցություններ են տարածվել, որ սա լինելու է «Ֆուլ հաուսի» վերջին եթերաշրջանը։ Մենչն առայժմ չի մեկնաբանում այս հարցը` նշելով, որ հստակ որևէ բան ասել չի կարող։








Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ