«Այս տարին անակնկալներով լի կլինի, շատ անելիքներ կան իմ հանդիսատեսին ուրախացնելու համար». Մասիս Հունանյանը՝ EXCLUSIVElife.am-ի ֆոտոշարքում
Մասիս այնտեղ, որտեղ Ձեր համերգն է, դահլիճը լեփ-լեցուն է և հանդիսատեսը ջերմորեն է Ձեզ դիմավորում, ըստ Ձեզ ինչով է դա պայմանավորված. «Սիրված լինելը այլ բան է ճանաչված լինելը մեկ այլ, ես ուրախ եմ, որ սիրված լինելու բերկրանքը վայելում եմ ամեն բեմ դուրս գալուց»:
Ըստ Մասիսի հրաշքներ միշտ լինում են. «Նպատակներ շատ ունեմ, այս տարին անակնկալներով լի կլինի, շատ անելիքներ կան իմ հանդիսատեսին ուրախացնելու համար»:
2019-ին սպասվում են նոր տեսահոլովականեր, համերգներ, այս տարի երգիչը կանի ամենը, որպեսզի նորովի հանդես գա:
Խոսելով անձնական կյանքի մասին ժպտերես զրուցակիցս ասաց. «Չեմ սիրում այդ մասին խոսել, կարծում եմ ընտանիք կազմելուց դուք անպայման կիմանաք».- ասաց «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանը և հավելեց. «Շնորհավորոում եմ բոլորիս Նոր տարին, թող մեր ազգը միշտ հաղթանակներ ունենա, թող հայ զինվորի մայրը երբեք չարտասվի: Շնորհավոր Նոր տարի»:
Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ





