Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Դավիթ Աղաջանյանը և այլք՝ 25 մասանոց քրեական դրամայում
Ֆիլմում գործողությունները ծավալվում են սահմանամերձ Գեղարդ գյուղում, որտեղ ըստ սյուժեի, երկրաբանների խումբը հայտնաբերում է ոսկու մեծ պաշարներ: Նրանք այդ լուրը հայտնում են իրենց վարձակալած մեծահարուստին։ Գյուղի մեծահարուստը, որին մարմնավորում է Շահեն Ոսկանյանը, սկսում է միջոցներ ձեռնարկել ոսկու հանքը շահագործելու համար, բայց հանդիպում է գյուղացիների դիմադրությանը:
Ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ Դավիթ Զոհրաբյանն է:














