«Դժվարությունը ծնվումա էն ժամանակ, երբ հասկանում ես, որ ունես ընտրելու հնարավորություն». դերասան Հարություն Հովհաննիսյանը «Սահմանին» սերիալի մասին և ոչ միայն...
EXCLUSIVElife.am-ներկայացնում է երիտասարդ, բայց միևնույն ժամանակ արդեն երկար ճանապարհ անցաց դերասան` Հարություն Հովհաննիսյանի հարցազրույցը հեռուստանախագծերի, թատրոնի և ապասելիքների մասին:
- Ես մաքսիմալիստ եմ,հաջողության հասնելու մասին «այլ» պատկերացումներ ունեմ:հետևաբար չեմ համարում որ հասել եմ ինչ-որ հաջողության: Շատ գեղեցիկ ու ռիսկային ճանապարհ եմ անցնում փնտրտուքների ու էքսպերիմենտների մեջ ու ամեն անգամ «նոր բան» գտնելը կարա իմ փոքր հաջողությունը համարվի`մոտիվացնի առաջ գնալ:ՈՒզում եմ շատերը հասկանան հատկապես մեր փոքր երկրում, որ «ճանաչված լինել» չպետք է նշանակի հասնել հաջողության, դա հաջողության հասնելու ճանապարհին ընկած ամենահասարակ պրոցեսն է:
- Հուզիչ և տպավորիչ էր հայ զինվորին մարմանվորած Ձեր կերպարը, որը հուզեց հանրությանը: Ինչպես եղավ, որ նկարահանվեց սերիալում և այդ կերպարում:
- Միշտ խուսափել եմ ու վախ եմ ունեցել մեր սերիալնեեում նկարվելուց, բայց երբ «Սահմանին»-ի սցենարը կարդացի` հուզեց ինչ-որ բան, սկսեցի նմանություններ փնտրել իմ ու կերպարի միջև: Որոշեցի գնամ քասթինգի ու շատ անսպասելի ընտրվեցի նույն օրը, հետո նույն օրը զանգեցի որ հրաժարվեմ (ինչ-որ կապրիզ էր սկսել մոտս սերիալում նկարվելու վախերի հետ կապված), բայց նկարվեցի ու ստացվեց էն ինչ ստացվեց:
- Որն է ավելի հոգեհարազատ Ձեզ, հեռուստատեսությունը թե թատրոնը:
- Միանշանակ թատրոնը`էն բավականությունը որ ստանում եմ, էն կախարդանքը հրաշքը, որի մեջ հայտնվում եմ թատրոնում ` ոչ մի հեռուստանախագիծ դեռ չի տվել :իհարկե հասկանում եմ,որ շատ տարբեր ոլորտներ են,բայց դերասանի համար ստեղծագործական բավարարվածությունը ամենակարևորնա: Գեղարվեստական ֆիլմում նույնպես հնարավորա հասնել դրան , օրինակ` Վ.Տերյանի մասին պատմող վավերագրական ֆիլմում ունեցա նման փորձ ու համարում եմ հաջողված), իսկ մեր հեռուստանախագծերը «մշտական պանիկայի» մեջ են ու չէն ապահովում անհրաժեշտ նախապայմանները:Իսկ ընդհանրապես «սերիալը» իմ ամենասիրած տեսակներիցա :
- Եղել են դժվարություններ գործնականում ինչ-որ բանի հասնելու համար և ինչպես եք հաղթահարում այն:
- Դժվարությունը ծնվումա էն ժամանակ, երբ հասկանում ես, որ ունես ընտրելու հնարավորություն, իսկ պետքա հաղթահարել անելով էտ ընտրությունը` ճիշտ ընտրությունը, որը բարդա, ռիսկային ու կախվածա իմ ամբիցիաներից, դիապազոնից, նպատակից:
- Ձեզ որպես դերասան ավելի ճանաչեցին` «Սահմանին» հեռուստասերիալի շնորհիվ: Ինչպիսի արձագանքներ եղան:
- Ձեզ որպես դերասան ավելի ճանաչեցին` «Սահմանին» հեռուստասերիալի շնորհիվ: Ինչպիսի արձագանքներ եղան:
- Արձագանքները դրական էին ու էմոցիոնալ,բայց ոնց սկզբում նշեցի` ես մաքսիմալիստ եմ ու լուրջ չեմ վերաբերում դրան:
- Հաճախ դերասանին նույնացնում են իրենց կերպարների հետ. Ձեր դեպքում է՞լ է այդպես:
- Դա անխուսափելիա ու երևի կարելիա հանդիսատեսի կողմից լավ գնահատական համարել:
- Հաճախ դերասանին նույնացնում են իրենց կերպարների հետ. Ձեր դեպքում է՞լ է այդպես:
- Դա անխուսափելիա ու երևի կարելիա հանդիսատեսի կողմից լավ գնահատական համարել:
- Որեւէ ֆիլմում կամ հեռուստասերիալում նկարահանվելիս ի՞նչն է ամենից կարևորը Ձեզ համար՝ սցենա՞րը, Ձեր հերոսի նկարագի՞րը թե՞ դերասանական կազմը...
- ԵՎ ձեր նշած կետերը, և էլի մի քանի կետ. ո՞ վ է ռեժիսորը,ո՞ վ է օպերատրը,ի՞ նչ կտա ինձ տվյալ նախագծում նկարվելը,արդյո՞ ք հոգեհարազատ է ինձ առաջարկվող կերպարը,արդյո՞ ք ես պատրաստեմ այս դերի համար ու տենց շարունակ:
- Կան արդյոք նոր առաջարկներ սերիալում հանդես գալու:
- Կան արդյոք նոր առաջարկներ սերիալում հանդես գալու:
- Կան ,բայց ըստ էության դեռ չեմ նկարվի որևէ հեռուստասերիալում,առաջիկայում ունեմ նոր ներկայացումներ և «կոչ եմ անում» հաճախ այցելել թատրոն:Մենք թատերական արվեստը, ընդհանրապես մշակույթը զարգացնելու` պահելու և զարգացնելու մեծ խնդիր ունենք:
Նյութը` Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ









