«Միսս տիեզերքի» Հայաստանի ներկայացուցիչը Էլիզա Մուրադյանն է
Հաղթանակի համար պայքարում էր 21 աղջիկ։ Նրանք պոդիոմում քայլեցին լողազգեստով և երեկոյան զգեստով, ինչպես նաև ներկայացրին իրենց տաղանդը՝ երգեցին, պարեցին, նկարեցին... «Միսս տաղանդ» անվանակարգի հաղթող ճանաչվեց 21–ամյա Հռիփսիմե Խաչատրյանը Բուլղարիայից։ Նա ժյուրիին զարմացրեց իր պարով։
«Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի առաջին փուլում հաղթող ճանաչվեց 25-ամյա Էլիզա Մուրադյանը, որը Հայաստանը կներկայացնի «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթում։
Արդեն հուլիսի 8–ին «Միսս հայուհի» տիտղոսին արժանանալու և Հայաստանը «Միսս աշխարհում» ներկայացնելու համար կպայքարի 20 աղջիկ, քանի որ այս մրցույթի հաղթողը` Էլիզան, այլևս չի պայքարի «Միսս Հայուհի» տիտղոսի համար։
Լուսանկարը` Life.tert.am





