«Happy birthday, ընկերս». Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի նվերը իրենց կրտսեր որդու` Ռոբերտոյին 1–ամյակին
Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի կրտսեր որդին` Ռոբերտոն, այսօր դարձավ մեկ տարեկան։ Այս առթիվ ծնողները հիշարժան նվեր են պատրաստել փոքրիկի համար` երգ ու տեսահոլովակ:
«Happy birthday, ընկերս» այսպես է կոչվում Գրիգորի և Հռիփսիմեյի նոր տեսահոլովակը, որտեղ Ռոբերտոյի մասնակցությունը շատ քիչ է։ Սյուժեի մտահղացումն Արամայիս Հայրապետյանինն է, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակը ցույց է տալիս, որ հոբելյարների երազանքներն իրականանում են։ Ըստ սյուժետային գծի` նկարահանվել են տարբեր տարիքային խմբի և տեսակի մարդիկ։ Նրանց թվում է եղել նաև դերասան Ռաֆայել Երանոսյանը։





