«Ինչ որ մադրիկ փորձում են վարկաբեկել կինոթատրոններում ցուցադրվող «Արթնացիր» ֆիլմը». Տիգրան Նալչաջյանի արձագանքը «էս կինոն մի՛ նայեք» «Արթնացիր» ֆիլմի դեմ արշավի մասին
«Արթնացիր» ֆիլմի դեմ ինչ-որ արշավ են սկսել և դա կարծես անհասկանալի է:
Թե ինչո՞վ է պայմանավորված այս ամենը պարզեցինք ֆիլմի հեղինակից:
«Ինչ որ մարդիկ փորձում են վարկաբեկել կինոթատրոններում ցուցադրվող "Արթնացիր" ֆիլմը և ահա այսպիսի գրություններ են փակցրել քաղաքի կենտրոնի տարբեր հատվածներում` օգտագործելով կինոթատրոններից վերցված ֆլայերները», -EXKLUSIVElife.com-ի հետ զրույցում ասաց ֆիլմի ռեժիսոր՝ Տիգրան Նալչաջյանը:




