Հայտնիներ ովքեր ամուսնացան 2025-ին

Ամփոփելով 2025-ը ELSTYLE.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացել են 2025-ին։

Հունվարի 4-ին դերասան Կարեն Ասլանյանն ամուսնացել է: Հարսանիքի առաջին մասը տեղի է ունեցել Կիպրոսում, իսկ երկրորդ հատվածը Հայաստանում:
Զույգի քավորը ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
«Վերջին զանգ» հեռուստասերիալից հայտնի դերասան Լեւոն Մկրտչյանն ու նրա ընտրյալը՝ ռադիոհաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանն, օրինականացրել են իրենց հարաբերությունները։
Ապրիլի 26-ին դերասանուհի Ռոզա Դավթյանի և Գուրգենի հարսանիքն էր։
Ապրիլի վերջին ամուսնացել է երգչուհի Գաբի Գալոյանը։

«Վիվարոյի» սեփականատերեր Վիգեն Բադալյանի եղբոր՝ Վահե Բադալյանի որդին մայիսի 27-ին ամուսնացավ։
Ռոման Բադալյանի հարսանեկան արարողությունը ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգակին համալիրում:
Ռոման Բադալյանի հարսանեկան արարողությունը ընթանում էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգակին համալիրում:
Դերասաններ Վաչե Երիցյանը ու Սրբուհի Բալայանը ամուսնացան մայիսի 31-ին։
Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Պսակադրության արարողությունը տեղի ունեցավ Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Օգոստոսի 15-ին, տեղի է ունեցել երգիչ, երգահան, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի և սիրելիի՝ Անժելիկա Ավանեսյանի հարսանայց արարողությունը։









