Այսօր դերասաններ Վաչե Երիցյանի ու Սրբուհի Բալայանի հարսանիքն է

Այսօր դերասաններ Վաչե Երիցյանն ու Սրբուհի Բալայանն ամուսնանում են:
Պսակադրության արարողությունը տեղի կունենա Աշտարակի Կարմրավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Զույգի համար կարեւորագույն օրվա կադրերից մի քանիսը հայտնվել են նրանց ինստագրամյան էջերում:
Հարսանիքի համար Վաչեն եւ Սրբուհին ընտրել են դասական կերպարներ, թեեւ դերասանն ավանդական սպիտակ վերնաշապիկի փոխարեն՝ սեւ կոստյումի ներքո կրում է սեւ շապիկ:





