Ի՞նչ է կատարվում «Մարդամեկը» սիթքոմի նկարահանման հրապարակում․ Արփի Գաբրիելյանը կիսվել է զավեշտալի տեսանյութով
Ծիծաղ ու թեթև մթնոլորտ՝ հենց այսպիսի տրամադրություն է փոխանցում նկարահանման հրապարակը, որի մի փոքրիկ հատվածը տեղ է գտել դերասանուհու ինստագրամյան էջում։ «Մարդամեկերը»,-հոլովակը հումորային կերպով մակագրել է Արփի Գաբրիելյանը։
Հավելենք, որ դերասանուհին սիթքոմում մարմնավորում է մեծ ընտանիքի հարսին՝ Նատային, ով ամուսնու (Մոսո Կարապետյան) հետ ստիպված է ապրել նրա ծնողների բնակարանում, որը կիսում են նաև ամուսնու եղբայրների, քրոջ ու գյուղից եկած բարեկամուհու հետ։ Ի դեպ, Միհրան Ծառուկյանը հանդիսանում է նախագծի պրոդյուսերը, նաև նկարահանվում է այնտեղ, սակայն ոչ թե Արփիի ամուսնու դերում՝ այլ տեգրոջ։



