«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հաղթեց Ֆրանսիան, Հայաստանը չորրորդն է
Հայաստանը առավելագույն 12 միավոր ստացավ Մալթայի, Ուկրաինայի, Վրաստանի ժյուրիի կողմից:
Ալբերտը հեռուստադիտողի կողմից ստացավ 58 միավոր:
Հայաստանն իր 12 միավորը տվեց Մալթային:
Ադրբեջանն առաջին անգամ «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցչին միավոր տվեց (3):
Հավելենք, որ մեր պատվիրակի երգի և տեսահոլովակի թողարկումից հետո նրան համարում էին այս տարվա մրցույթի ֆավորիտներից մեկը։

Մրցույթին այս տարի մասնակցում էր 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդերլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա։ Ուկրաինան և Վրաստանը նույնպես ներկայացնում էին մեր հայրենակիցները՝ Սոֆյա Ներսեսյանը և Անիտա Աբգարիանին: Նրանք համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները: