Home ՇոուԲիզնես Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են
Home ՇոուԲիզնես Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են

Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են



Դերասանուհի Անի Երանյանի և հաղորդավար Մհեր Բաղդասարյանի հարաբերությունները կրկին քննարկման թեմա են դարձել սոցիալական ցանցերում։ Հետևորդները վստահ են՝ զույգը հնարավոր է, որ ամուսնացել է։

Քննարկումները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ Անի Երանյանը Instagram-ում հրապարակել է նոր լուսանկար, որտեղ նրա մատին նկատվում է ամուսնական մատանի։ Սա պատճառ է դարձել, որ օգտատերերը կրկին սկսեն խոսել նրանց հարաբերությունների նոր փուլ մտնելու մասին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մհեր Բաղդասարյանը նշել էր իր ծննդյան տարեդարձը։ Խնջույքից Անի Երանյանը հրապարակել էր կարճ տեսանյութ, որտեղ նրանք միասին պարում են։ Տեսանյութին կից դերասանուհին գրել էր․ «Շնորհավոր ծնունդդ, իմ Մհեր»։

Թե արդյոք զույգը իսկապես ամուսնացել է, այս պահին պաշտոնապես չի հաստատվել, սակայն նրանց հետևորդները շարունակում են ակտիվորեն քննարկել նրանց հնարավոր ամուսնությունը։