Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Նորաձեւության ձախողումները՝ «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին
- Get link
- X
- Other Apps
Home
Նորաձևություն
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
Home
Նորաձևություն
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Սիրուշոն օրերս փայլեց «Խազեր» մրցանակաբաշխության բեմին՝ Սոնա Ռուբենյանին հանձնելով «Տարվա լավագույն» երգչուհու մրցանակը: Երգչուհին այդ օրվա համար ընտրել էր մարմինն ընդգրկող կարմիր զգեստ, որը վերնամասի հատվածում հետաքրքիր ու նուրբ լուծում ուներ վարդերի տեսքով: Զգեստի հեղինակը Մերի Ստեփանյանն է, եւ ինչպես պատմում է Սիրուշոն՝ այն ոգեշնչված է մի զգեստից, որը ժամանակին կրել է իր մայրիկը՝ Սյուզան Մարգարյանը:

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ, ու մինչեւ հիմա հիշում եմ սեւ ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:

Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաեւ կանացիությամբ ու մարդկային տեսակով:
Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար եղել է լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ եւ դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»»,-Instagram-ում հրապարակած ֆոտոշարքին կից գրել է Սիրուշոն:

Երգչուհին հավելել է. «Խորհրդանշական է նաեւ, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում ու այն էլ, մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին`իմ ընկերուհու, քրոջ`Վարդուհի Վարդանյանի սանին»:

Երգչուհին նշել է՝ ներկայացված երեք երգչուհիներն էլ արժանի էին այդ մրցանակին: «Վերջիվերջո, ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որեւէ արձանիկ անիմաստ է»:
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Նորաձեւության ձախողումները՝ «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին
- Get link
- X
- Other Apps