Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսի արժեքը սկսվում է 490 եվրոյից

Ինչպես արդեն հայտնել ենք համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա Երևանում։
Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը տուրի շրջանակներում համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։


