Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Երևանում




Համաշխարհային սուպերաստղ Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։

Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում այս մասին սուպերաստղը հայտնել է «Ինսթագրամ»-ի իր էջում։

Հրապարակվել է նաև այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր «Up all night» խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում, որոնց թվում է նաև Երևանը։

Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։