Home Ժամանց Ինչպե՞ս Էլեն Սեգարան անակնկալ կերպով զուգերգ կատարեց Տիգրան Խանջարյանի հետ
Home Ժամանց Ինչպե՞ս Էլեն Սեգարան անակնկալ կերպով զուգերգ կատարեց Տիգրան Խանջարյանի հետ

Ինչպե՞ս Էլեն Սեգարան անակնկալ կերպով զուգերգ կատարեց Տիգրան Խանջարյանի հետ




Բելգիայում բնակվող հայազգի երգիչ Տիգրան Խանջարյանը, որն անցած տարի հայտնվեց բելգիական Starmaker նախագծի եզրափակչում, օրեր առաջ Փարիզում մասնակցել է Ֆրանս-հայկական Ձեռնարկատերերի ասոցիացիայի (BAFA) կողմից կազմակերպված միջազգային

մրցանակաբաշխությանը, որի շրջանակում չնախատեսված, բայց սպասված զուգերգ է կատարել աշխարհահռչակ երգչուհի Էլեն Սեգարայի հետ։ Թե ինչպես դա ստացվեց եւ ինչ զգացողություններ է ունեցել բեմում, երգիչը պատմել է NEWS.am STYLE-ին։

«Ամեն ինչ, ուղղակի, հեքիաթային էր եւ շքեղ՝ վայրը, ընդունելությունը, շոուն»,-ասում է Տիգրանը,-«Մեծ ոգեւորությամբ բեմ բարձրացա կատարելու իմ նախատեսված երգացանկը, առավել եւս երբ տեսա լեգենդար երգչուհի Էլեն Սեգարային՝ դահլիճում նստած, մանավանդ, որ նախատեսել էի երգել իմ կողմից շատ սիրված «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլից «Belle» երգը, որում նա կատարել է գնչուհի Էսմերալդայի դերը եւ համաշխարհային հռչակ ձեռք բերել»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)


Երգչի խոսքով, երբ իր կատարման ընթացքում Սեգարան միացել է իրեն, շփոթվել է ու հուզվել․ «Երբ երգելու պահին նկատեցի, որ Էլենը խոսափող է խնդրել, չէի կարող անգամ պատկերացնել, որ կարող է միանալ ինձ, բայց նա իրոք խնդրեց իրեն մոտենալ, եւ մենք երգն ավարտեցինք դուետով։ Ինձ համար դա անմոռանալի պահ էր, անկրկնելի զգացողություն, ես նրան անչափ շնորհակալ եմ այս անգնահատելի նվերը պարգեւելու համար: Ես արդեն վաղուց իր երկրպագուն էի՝ իր յուրահատուկ նուրբ ձայնի, միշտ հետեւել եմ իրեն, գաղտնի երազել եմ պատիվ ունենալ երգել նրա հետ, բայց մտքովս անգամ չէր կարող անցել, որ երազանքս կարող է մի օր իրականություն դառնալ։ Այդ օրն իմ կյանքի ամենաերջանիկ օրերից էր։

Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում BAFA-ին եւ Աննա Կարոլինային՝ այս երբեւէ նախադեպը չունեցող միջոցառումը կազմակերպելու համար եւ մաղթում մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ այս մեծ նախագիծը իրականացնելու համար»,-նշեց երգիչը։