Կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացավ Արման Հովհաննիսյանի երևանյան մեծ մենահամերգը




17 տարի դադարից հետո, Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայացավ միանգամից 2 մասշտաբային մենահամերգներով՝ Մոսկվայում և Երևանում: Երգչի երկար սպասված երկու համերգներեն էլ անցան լեփ լեցուն դահլիճներում՝ լի անակնկալներով և աստղային հյուրերով:

Արման Հովհաննիսյանի երևանյան մենահամերգը կայացավ մարտի 22-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:

Համերգի ընթացքում հնչեցին ինչպես արդեն հայտնի ու սիրված երգեր, այնպես էլ նոր կատարումներ:



Համերգի հատուկ հյուրերն էին՝՝ Ձախ Հարութը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմենչիկը, Սարոն, Ավրաամ Ռուսսոյը, Սարինա Կռոսը, Նորոն, ովքեր Արմանի հետ կատարեցին արդեն հայտնի և սիրված դուետները:

Բեմում էր նաև Կարեն Սևակ բենդը։

Մենահամերգների բեմադրող ռեժիսորը Արթուր Մանուկյանն է:









































Լուսանկարները՝ Tert.am Life