«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին




«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ իմ կնոջը, որովհետև ծնողները համաձայն չէին: Մտածում էին՝ երգիչ տղա է, այն ժամանակ ես և՛ Կոնսերվատորիայում էի սովորում, և՛ ռեստորանում էի երգում:

Իմ ծննդյան օրն էր, որոշեցի ինքս ինձ համար նվեր անել, գնացինք մեր տուն»,- խոսելով իր և կնոջ ծանոթության մասին՝ Alpha News-ի յութուբյան ալիքում տված հարցազրույցի ժամանակ, պատմել է երգիչ Արման Հովհաննիսյանը:

««Միսս աշակերտուհի» գեղեցկության մրցույթ էր, ես հրավիրված էի որպես ժյուրի: Ինքը այդ ժամանակ 16 տարեկան էր: Կազմակերպիչներից հետաքրքրվեցի՝ այս երեխան ով է: Ինքը ծնողների հետ էր եկել:

Անցավ ժամանակ, հարմար առիթ գտա, ասացի՝ տեսահոլովակ ունենք նկարելու, մայրն ասաց՝ կգա: Ու այդպես սկսվեց:

Նրա մեջ առաջին հայացքից ինձ դուր է եկել գեղեցկությունը: Հետո շփվեցինք, արդեն ճանաչեցի իր տեսակը, մտածելակերպը: Ինքը իմ ընկերն է: Ինքը ինձ համար շատ թանկ ու կարևոր մարդ է, Աստծուն շնորհակալ եմ, որ իմ կողքին հենց ինքն է»,-անկեղծացել է երգիչը: