Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանն ամուսնալուծվել են - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանն ամուսնալուծվել են




Լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հաստատում են, որ Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան ամուսնական զույգն այլեւս միասին չէ: Երգչուհին կայքերից մեկի հետ զրույցում նշել է, որ իր որոշումն է եղել բաժանվելը:

«Այո, մենք բաժանվել ենք, դա իմ որոշումն է»,-ՍթարՆյուզ-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը` հաստատելով իր և դերասան Դավիթ Աղաջանյանի ամուսնալուծությունը:

Այն հարցին, թե որքան ժամանակ է, ինչ զույգը միասին չէ, դերասանուհին հրաժարվեց մեկնաբանել։

«Ներեցեք, այս մասին ավելին պատմել չեմ ցանկանում»,– ասել է նա:


Աննան եւ Դավիթը պսակադրվել էին 2018 թվականի օգոստոսի 25-ին՝ շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո:

Նրանց դուստրը լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսի 4-ին: