Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին

«Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր». Նիկ Էգիբյանը՝ Պարգի «Եվրատեսիլ» մեկնելու մասին




Երգիչ, երաժիշտ Նիկ Էգիբյանը իսնտագրամի սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ ամբողջ հրապարակումները հեղեղված են տարբեր մարդկանց մեկնաբանություններով և կարծիքներով:

«Շատ ագրեսիվ ձևով են արտահայտվում, որ ընտրությունը սխալ էր, որ պետք է նա չգնար, այլ՝ նա գնար և այլն:

Ժողովուրդ, կներեք, ես չեմ եղել նախըտրողը, 2-րդը՝ ես համաձայն եմ ընտրության հետ:

Ինձ համար 12 մասնակիցներից 2 մարդ կար մրցույթին պատրաստ լինելու առումով՝ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեբանորոն: Սիմոնն ու Պարգն էին, 2-ից ով էլ գնար համամիտ էի:

Լինոլով փորձերին, տեսնելով այդ մարդկանց ստաբիլությունը, երգածը և այլն, համաձայն եմ ընտրության հետ: Եթե դուք խնդիր ունեք դրա հետ, ձեր էջերում արտահայտվեք: Ես իմ էջում դրել եմ իմ կարծիքը, դա սուբյեկտիվ է, կարող եք համաձայնել կամ ոչ:

Հայաստանն ենք ներկայացնում, ով էլ ուզում է գնա, նրան պետք է մաղթել հաջողություն և սպասել այդ օրվան: Ես ուզում եմ, որ գոնե 1 անգամ «Եվրատեսիլ»-ը հաղթենք, ուզում եմ, որ լավ լինի»,- ասել է Նիկ Էգիբյանը:

Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը`«Survivor» երգով:

Մրցույթի կիսաեզրափակիչ համերգները տեղի կունենան Շվեյցարիայի Բազել քաղաքում, 2025 թվականի մայիսի 13-ին և 15-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 17-ին: