Home ՇոուԲիզնես Հայտնիներ ովքեր ամուսնացան 2024-ին
Home ՇոուԲիզնես Հայտնիներ ովքեր ամուսնացան 2024-ին

Հայտնիներ ովքեր ամուսնացան 2024-ին




Ամփոփելով 2024-ը ELSTYLE.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացել են 2024-ին։



Հայ էստրադային երգիչ, սիրված հանդիսավար Սամվել Գրիգորյանի ընտանիքում ապրիլի 4-ին երջանիկ իրադարձություն էր։ Պատերազմի պատճառով, իսկ հետո Արցախի հայաթափման ծանր օրերին երեք անգամ հետաձգված՝ միակ որդու՝ Նարեկի պսակադրությունը վերջապես կայացավ Աբովյանի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Դվին ռեստորանային համալիրում էլ տեղի է ունեցել հարսանեկան շքեղ արարողությունը՝ նորաստեղծ ընտանիքի հարազատների, հայկական շոուբիզնեսի հայտնի կատարողների մասնակցությամբ։ Հարսանիքին ներկա էր նաև գեներալ Հայկազ Բաղմանյանը, բժիշկներ, բիզնեսոլորտի և քաղաքական դաշտից նախկին դեմքեր։

Ի դեպ, նորապսակները՝ Նարեկ Գրիգորյանն ու Օլյա Օխանյանը, իրենց պսակադրության նվերներ-գումարները բարեգործական նպատակով փոխանցել են տարահանված արցախցի ընտանիքներին՝ որպես օգնություն։

Նշենք, որ հարսանիքի քավորը մոսկվայաբնակ հայտնի պրոդյուսեր Վալերի Սահարյանն է։



Դերասանուհի, բլոգեր Մագա Հարությունյանը և Սուրեն Փահլևանյանը պսակադրվել են։ Զույգն արարաողությունից կադրեր է հրապարակել Ինստագրամում:

«20․04․2024»,- կադրերին կից գրել են պսակադրության ամսաթիվը։

Մայիսի 22-ին Սուրբ Գայանե եկեղեցում պսակադրվեցին երգիչ Գևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը:


Հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի որդու հարսանիքը, որին ներկա են եղել շոու բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչները:

Ռեժիսորի որդին՝ Վահեն ամուսնացել է պարուհի՝ Սուսիի հետ, նրանք հարսանեկան առաջին պարը պարել են Հայկոյի «Սիրում եմ» երգի ներքո:

Երեկոն վարել է դերասան, երգիչ Ներսես Ավետիսյանը, ողջույնի խոսքով հանդես են եկել հաղոդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու դերասան Խորեն Լևոնյանը: Հարսանեկան արարողությանը ներկա են եղել Արամեն, Ավետ Բարսեղյանը, Սոֆի Մխեյանը, Ներսես Ավետիսյանը, Էրիկը, Սիրուշոն՝ ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ, Արսեն Գրիգորյանը, Նառան, Արսեն Սաֆարյանը և այլն:



Օգոստոսի 24-ին դերասան Մոսո Կարապետյանը ամուսնացել է: Դերասանի ընտրյալի՝ կոսմետոլոգ Միշել Տոնոյանն է: 



Սեպտեմբերի 26-ին Menq project-ի երգչուհի Զառայի հարսանիքն էր: Երգչուհու ընտրյալը երաժիշտ Անդրանիկ Գևորգյանն է:



Դերասանուհի Միլենա Վարդանյանը նոյեմբերի 20-ին սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է իր եւ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների պսակադրության կադրերով։ Լուսանկարների հեղինակը Տիգրան Ասլանյանն է։