Միլենա Վարդանյանի եւ Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների մեծ հարսանիքի առաջին կադրերը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Միլենա Վարդանյանի եւ Կանադայի դեսպան Էնդրյու Թըրների մեծ հարսանիքի առաջին կադրերը




Դերասանուհի Միլենա Վարդանյանը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է իր եւ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրների պսակադրության կադրերով։ Լուսանկարների հեղինակը Տիգրան Ասլանյանն է։





Ինչպես տեղեկացրել է դերասանուհին, հարսանիքը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին։ Միլենան իր հատուկ օրվա համար ընտրել էր ավանդական հարսանեկան սպիտակ գգեստ՝ երկար քողով, որի ներքո կոկիկ սանրվածքով հավաքել էր վարսերը։ Դերասանուհու զգեստն անթեւ էր, ցուցադրում էր նրա պարանոցը, որին փայլում էր շքեղ քարերով պատված վզնոցը։



Հիշեցնենք, որ զույգն իրենց ամուսնությունը պետականորեն գրանցել էր սեպտեմբերի 9-ին: