Խչոն, Սեւակ Խանաղյանը եւ Գուֆը համերգ կտան Երեւանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 16-ին թեժ է լինելու. համատեղ համերգով հանդես կգան երգիչներ Խչոն, Սեւակ Խանաղյանը եւ ռուս ռեփեր Գուֆը:
Կազմակերպիչները բարձր տրամադրություն են խոստանում ամբողջ երեկոյի ընթացքում:
«Սպասվում է անկրկնելի շոու՝ յուրահատուկ նախագծված հեղինակային բեմ, անթերի հնչողություն, ֆանտաստիկ լուսային էֆեկտներ: «Չարթ Միքս Փրոջեքթ»-ը կներկայացնի իսկական մեգաշոու»,- նշված է հաղորդագրությունում:
Համերգի կազմակերպիչն է Dmovie Production-ը:




