Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը

Կյանքից հեռացել է «Ուրախների եւ հնարամիտների ակումբ»-ի ղեկավար եւ հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը: Նոյեմբերի 24-ին նա կդառնար 83 տարեկան:
«Նա եղել է եւ հավերժ կմնա լեգենդ ՈՒՀԱ-ի մասնակիցների եւ միլիոնավոր հեռուստադիտողների համար: «ՈՒՀԱ» հաղորդումը նա վարում էր 1964 թվականից՝ դառնալով հումորի եւ երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս»,- ասվում է ՈՒՀԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Մասլյակովի մահվան պատճառը թոքերի քաղցկեղն է:


