Yandex-ի վարորդը դերասանուհի Լիա Զախարյանին «անասուն» ու «ոչխար» է ասել, ապա նրա հետևից տուն գնացել
Yandex Go ընկերությունը պարզաբանում է տարածել միջադեպի հետ կապված.
Մենք նույնպես ապշած ենք կատարվածից, նման պահվածքը բացարձակապես անընդունելի է և խախտում է սպասարկման կանոնները, վարորդն այլևս պատվերներ իրականացնելուց զրկված է: Մենք ակտիվ կապի մեջ ենք օգտատիրոջ հետ՝ իրավիճակը կարգավորելու և շտկելու նպատակով: Մենք պատրաստ ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ հետաքննության շրջանակներում, եթե ուղևորը որոշի դիմել ոստիկանություն։


