Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Home
Հարցազրույց
«3-րդը պիտի աղջիկ լինի». Հայկ Աղաջանյանը՝ 2-րդ բալիկի սեռը պարզելու, անբացատրելի էմոցիաների ու արդեն 3-րդը պլանավորելու մասին
Home
Հարցազրույց
«3-րդը պիտի աղջիկ լինի». Հայկ Աղաջանյանը՝ 2-րդ բալիկի սեռը պարզելու, անբացատրելի էմոցիաների ու արդեն 3-րդը պլանավորելու մասին
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

«Ես միշտ երազել եմ, որ, երբ ամուսնանամ ու երեխաներ ունենամ, նրանց տարիքային տարբերությունը մոտ լինի, 1-ին երկուսը հաստատ, 3-րդը դեռ չգիտեմ: Նախ, միշտ զույգ եմ սիրել, բայց քանի որ զույգ չեղավ, ուզում էի, որ 2-րդ երեխան ավելի շուտ ծնվի, տարիքային տարբերությունը 1 տարի 4 ամսական է, համարյա զույգեր են», -Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Հայկ Աղաջանյանը:
Ինչպես արդեն նշել էինք, Հայկ և Տաթև Աղաջանյանները պարզել են 2-րդ երեխայի սեռը, շուտով լույս աշխարհ կգա նրանց 2-րդ որդին:
Հայկը պատմեց, որ իր և քրոջ միջև տարիքային տարբերությունը ևս քիչ է, և իր համար դա կարծես լավ օրինակ է եղել:
«Անկախ նրանից, որ հասարակությունն այսօր ձգտում է 1 երեխա ունենալ, կամ 2-րդը ունենալ 5-6 տարի հետո, ես դա չեմ կարողանում ընդունել, իհարկե, եթե առողջական խնդիրներ չունեն: Երեխան Աստծո պարգև է, աննկարագրելի էմոցիաներ են, միանշանակ շատ սպասված էր 2-րդը: Ամենակարևորը՝ առողջ երեխա լույս աշխարհ գա: Քանի որ տղա մեծացնելու ամեն ինչը շատ թարմ էր, Ռոբը մեծանում է ու մենք ամեն ինչին դեռ նոր ենք սովորում, փոփոխության համար կուզեինք աղջիկ: Տղային էլ ենք շատ մեծ սիրով սպասում, ու ավելի շատ գիտակցում եմ, որ մեր իրականության մեջ, մեր ազգին տղա զավակները շատ պետք են, առանց որևէ սեռական խտրականության եմ սա ասում:
Ինձանից 2-րդ տղան է ծնվում ու ինքս իմ մեջ հասկանում եմ, որ ուրեմն ավելի քան այսպես էր պետք: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչը այս պահին ունեմ, ինչն էլ չունեմ ապագայում կունենամ»,- անկեղծացավ Հայկը:
Նա նաև նշեց, որ երբ իմացել են հղիության մասին լուրը, նույն վայրկյանին ինքն ու Տաթևն իրար նայելով ասել են՝ «հաստատ տղա է».
«Բայց երկուսս էլ շատ աղջիկ էինք ուզում, ուղեղներս ասում էր, որ տղա է, բայց սրտներս աղջիկ էր ուզում, փաստացի ուղեղը հաղթեց: 3-րդը պիտի աղջիկ լինի»,-նշեց Հայկը:

Երեխայի սեռը պարզելու միջոցառմանը երկար չեն պատրաստվել: Հայկի խոսքով՝ հյուրերը դրա մասին իմացել են 1ու կես ժամ առաջ:
«Մենք կարող էինք 1 ամիս առաջ երեխայի սեռն իմանալ, բայց քանի որ ընտանիքում կորուստ ունեցանք, հետաձգեցինք: Տաթևն ասում էր սեպտեմբերին կազմակերպենք, քանի որ նաև ծնունդս է, բայց ես ասացի՝ չեմ կարող համբերել: Մի քանի ժամում եմ ամեն ինչ կազմակերպել Հաղթանակի զբոսայգում, հյուրերն էլ վերջին պահին են իմացել»,- Մեզ հետ զրույցում պատմեց Հայկը:
Անդրադառնալով ինստագրամում և առհասարակ սոցհարթակներում հայտնի լինելուն՝ Հայկը խոստովանեց, որ հայտնիությանը երբեք չեն ձգտել: «Մենք դրա համար չենք պայքարել, որ հայտնի դառնանք, ուղղակի կյանքի բերումով, գուցե իմ պատերազմին մասնակցելու գործոնը դեր խաղաց, ու ես մինչ օրս չգիտեմ, թե ինչու մարդիկ 10 հազար վիրավորների միջից հենց ինձ առանձնացրեցին, այդպես ինքնաբերաբար հայտնի դարձանք: Բայց մենք հայկական ընտանիք ենք, «ժամանակակից բաներից» շատ հեռու ենք, մենք «տնավարի» մարդիկ ենք»,- անկեղծացավ Հայկը:
Կարդա նաև
«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին
- Get link
- X
- Other Apps
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps