Լավագույն դերասան՝ Ավո Խալաթյան, լավագույն ռեժիսոր՝ Արտավազդ Եղիազարյան. ամփոփվեց Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

Երևանում մեկնարկել էր կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը, որի մրցութային ծրագրում ընդգրկված էին 46 ֆիլմ՝ 20 երկրից:
Փառատոնի շրջանակներում՝ «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթող է ճանաչվել դերասան Ավո Խալաթյանն, ով ռեժիսոր Վահան Գրիգորյանի՝ «Ձուն» կարճամետրաժ խաղարկային ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսին:
Կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ կինոփառատոնին՝ «Լավագույն ռեժիսոր» մրցանակը ստացել է Արտավազդ Եղիազարյանը՝ «Բնության լույսը» ֆիլմի համար:
Հիշեցնենք՝ կինոփառատոնի ժյուրիի նախագահն էր՝ Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը, իսկ անդամներն են՝ ռեժիսոր, թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյանը, արձակագիր Գրիշ Սարդարյանը:








