Home Ժամանց «Հորս և մորս որդին լինելը թանկ է և պատասխանատու». Հայկ Պետրոսյան
Home Ժամանց «Հորս և մորս որդին լինելը թանկ է և պատասխանատու». Հայկ Պետրոսյան

«Հորս և մորս որդին լինելը թանկ է և պատասխանատու». Հայկ Պետրոսյան




Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը:

- Ո՞ր ժամին եք արթնանում, ու ինչպե՞ս եք սկսում օրը:


- Արթնանում եմ ժամը 8-10-ի հատվածում, օրը սկսում եմ ընտանիքիս հետ, մասնավորապես փոքրիկ աղջկաս, որը գալիս և խրոխտ ձայնով հայտարարում է՝ «Պապա՛, ես արթնացել եմ»:

- Հայտնի մարդու որդի լինելը բա՞րդ է, թե՝ հաճելի:

- Հայտնի մարդու որդին լինելու հարցը չէ, այլ՝ հորս և մորս որդին լինելը մեծ երջանկություն է, միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն, որը ինձ համար շատ թանկ է ու սիրելի:

- Ի՞նչ փոխեց ձեր կյանքում ճանաչված լինելը:

- Դա մի ճանապարհ էր, որի ընթացքում ես սկսեցի ավելի լավ ճանաչել հայ ժողովրդին:

- Ֆոբիաներ ունե՞ք:

- Կարծում եմ՝ ոչ:

- Ի՞նչ է ձեզ պետք երջանիկ լինելու համար:

- Թող գաղտնիք մնա:

- Ի՞նչ տարօրինակ սովորություն ունեք:

- Քաղաքում քայլում եմ՝ քթի տակ երգելով, այնպես, որ ոչ ոք չլսի: Կոմիտաս եմ երգում: Թող քաղաքում Կոմիտաս հնչի:

- Կա՞ ուտեստ, որ երբեք չեք ուտի որքան էլ քաղցած լինեք:

- Չկա նման ուտեստ: Շատ եմ սիրում պարզ ուտեստներ՝ հաց, պանիր, թարխուն:

- Եթե անճաշակ երգ մատուցի ձեր ընկեը կամ կոլեգան, կասե՞ք դրա մասին, թե կնախընտրեք լռել:

- Հիշենք, որ ճաշակին ընկեր չկա: Եթե զուտ ինձ դուր չգա, չեմ խոսի դրա մասին, եթե այդ երգը դառնա ինքնության կորստի խնդիր և մշակութային միաձուլման վտանգ առաջացնի, անպայման կխոսեմ: Բայց ոչ թե բառերով, այլ՝ երգելով:

- Ի՞նչ հարց կուզեիք հնչեր, բայց չհնչեց:

- Կոմիտասյան երգերի, նախագծերի իրականացման նախնական փուլում եմ: Հաջորդ ելույթը կլինի հունիսի 15-ին՝ Տավուշի Դիմաց լեռան վրա: Հուսով եմ, որ կմիանա «Խաղեր» երգչախումբը և միասին համերգ կունենանք: Սրտատրոփ սպասում եմ: