Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանը նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ էլ ավարտել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի նկարահանումները: Դերասանուհին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, ու պատմել, թե որքան բարդ ճանապարհ է անցել ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում:
«Մի օր առիթ կլինի, և կպատմեմ անցածս ճանապարհի մասին, իսկ հիմա կկիսվեմ ձեզ հետ ինձ տրված թերևս ամենավատ խորհրդով:

Երբ նոր էի սկսել մարզումներս, սարսափելի ցավերի մեջ էի ու ոչ մի կոպեկ փող չունեի ֆիլմի նույնիսկ նախապատրաստական աշխատանքները սկսելու համար: Հասկանալի էր, որ շրջապատիս վրա ֆանտազյոռի տպավորություն էի թողնում: Այնուամենայնիվ, սցենարը շարունակում էի գրել, մարմինս օրեցոր ձևափովում էր, քաշս տատանվում, վնասվածքները շատանում, ցավերը անտանելի դառնում, իսկ փող այդպես էլ չէր հաջողվում գտել, և ահա ծանոթներիցս մեկը թերևս շատերի կարծիքով «խելքին մոտ» խորհուրդ տվեց՝ «Ան կարողա՞ ստոպ տաս, ինչքանով ես վստահ, որ բյուջե գտնելու ես, այ հենց փողը կլինի, էն ժամանակ էլ կմարզվես»:

Եվ ինչ երջանիկ եմ ես, որ չհետևեցի այդ խորհրդին, կյանքից «գարանտիա» չպահանջեցի, թույլ տվեցի ինձ կյանքում գոնե մեկ անգամ վաբանկ գնալու շքեղությունը: Եվ ամիսներ անց, երբ բազմաթիվ արժանի և անարժան դռներ թակելուց հետո գտա այդ փողը, ինչպես կասեր Էմիլ Զոլան «այդ փող Աստվածը», մարմինս պատրաստ էր նկարահանումեր կոչվող մարտահրավերին:
Սիրելիներ, խնդրում եմ, երբեք մի ապրեք «գարանտիայով», նվիրվեք, եղեք համառ, համարձակ, բաց կյանքի առաջ և անկասկած կպարգևատրվեք:
Շնորհակալ եմ, ահա այն բառը, որ հոգումս է: Շնորհակալ եմ քեզ կյանք»:
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps