Մադոննային դատի են տվել Celebration շրջագայության ժամանակ «չափազանց սեքսուալ շոուի» համար

Մադոննային դատի են տվել իր Celebration շրջագայության ժամանակ «չափազանց սեքսուալ» լինելու համար։ Ջասթեն Լիպելեսը խմբակային հայց է ներկայացրել՝ պնդելով, որ ինքը եւ մյուսները չեն ստացել այն, ինչ ակնկալում էին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Նա մի շարք դժգոհություններ ունի․ համերգը սկսվել է ավելի քան մեկուկես ժամ ուշացումով, որոշ ելույթների ժամանակ երգչուհին կենդանի չի կատարել, օդորակիչն անջատվել է, ինչի հետեւանքով նա եւ մյուսները խեղդվելու աստիճան վատ են զգացել։ Նրա խոսքով՝ Մադոննան շոգից դժգոհություններ է հայտնել՝ մարդկանց խորհուրդ տալով պարզապես հանել հագուստը։
Ջասթենը նաեւ պնդում է, որ իրեն եւ մյուսներին առանց նախաղգուշացման ենթարկել են «պոռնոգրաֆիայի»… «ստիպել են բեմում կիսամերկ կանանց դիտել, որոնք նմանակում էին սեռական ակտեր»: Նա պատմել է, որ շոուի ժամանակ տպավորություն է ունեցել, թե պոռնո է դիտում։
Հայցվորը պահանջում է վերադարձնել տոմսերի գումարը, կամ համերգներից Մադոննայի ստացած շահույթի գումարը:


