Home Ժամանց «Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին
Home Ժամանց «Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին


«Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն արդեն մեկ տարի է, ինչ հատել է եզրագիծը, բայց մասնակիցները հանդիսատեսին իրենց կարոտելու առիթ չեն տալիս: Մայիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ նախագծի 3-րդ մեծ համերգը:
Բեմում էին մրցույթի բոլոր մասնակիցները, իսկ վերջում Սամվել Մալոյանը, Անի Խառատյանը եւ Արսեն Զաքարյանը հանդես եկան անակնկալով՝ ազդարարելով նոր նախագծի մասին:

«Ազգային բենդ». այսպես է կոչվում հայտնի նախագծի ֆինալիստներից կազմված նոր խումբը, որի անդամները վստահեցնում են՝ ամուր ընկերությունն օգնում է նաեւ աշխատանքում:

Խումբը հանդես է գալիս ժողովրդական երգերի ժամանակակից մեկնաբանությամբ, նախատեսում են ունենալ նաեւ հեղինակային երգեր: Նախագծի հաղթող Սամվել Մալոյանն, ի դեպ, առիթ ունեցավ հանդիսատեսի հետ կիսվելու հաղթանակի արդյունքում ձեռք բերած իր նոր երգով, որի հեղինակներն Ավետ Բարսեղյանն ու Նիկ Էգիբյանն են։

 
 «Ազգային բենդում» յուրաքանչյուր արտիստ կփայլի իր գույնով, իսկ հունիսի 22-ին Սամվելը, Անին, Արսենը բենդի կազմում կունենան իրենց առաջին համերգը՝ Hard Rock cafe-ում: