Սոնան չի իմացել, որ դրես կոդ կա. Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին․ Aravot - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սոնան չի իմացել, որ դրես կոդ կա. Շահգելդյանի մայրիկը՝ Աննա Հակոբյանի օգնականի փարթիի մասին․ Aravot




Aravot.am-ը գրում է․

 «Աննա Հակոբյանի օգնական, «Պերֆեկտ TV»-ի տեսանյութերի տեքստերը կարդացող Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաեւ Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը եւ այլք:

«Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպության այս ՄԵՆՔ/ MENQ նախաձեռնության հավաքը կայացել է մայիսի 27-ին, երբ դեռ ջրհեղեղ էր Տավուշի եւ Լոռու մարզերում: Սոցցանցերում թիրախավորվել է այդ միջոցառմանը մասնակցած երգչուհի Սոնա Շահգելդյանը, որի լուսանկարներից մեկը տարածվել էր ֆեյսբուքում:

Aravot.am-ը մեկնաբանության համար կապվեց երգչուհու հետ: Նա ասաց, որ բոլոր լրագրողներին հարգում է, բայց չի ցանկանում որեւէ մեկնաբանություն անել:

Նշեց նաեւ, որ ինքը երբեք փարթիների չի գնում, մասնակցում է միայն բարեգործական համերգների: Սոնա Շահգելդյանի մայրիկը՝ Անահիտ Շահգելդյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ Սոնային այդ միջոցառմանը հրավիրել է «Աստղածնունդ» հաղորդման վարող Արայիկ Համբարձումյանը, ասել է բարեգործական համերգ է, եւ Սոնայի ծանոթներից՝ բարեգործական միջոցառումներ նախաձեռնող Կարինեի ծննդյան օրը»: